Երեկ Մեծ Պահքի նախավերջին կիրակին էր՝ Ծաղկազարդ:

Ռիգայի «Հայ Առաքելական Գրիքոր Լոգսավորիչ»  եկեղեցում երեկ նշում էին Ծաղկազարդ: Քրիստոնեական ավանդության համաձայն՝ Ծաղկազարդը կապված է Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու հետ. «Քրիստոսն իր աշակերտների հետ փառահեղ կերպով մուտք գործեց Երուսաղեմ՝ իմանալով, թե ինչ է սպասվում իրեն։ Նրանգ դիմավորեցին ուռենու և ձիթենու ճյուղերով։
Ծաղկազարդը  կապված է բնության զարթոնքն արտացոլող հավատալիքների հետ։ Տոնի գլխավոր բաղադրիչը սրբազան ոստի՝ ձիթենու և հատկապես ուռենու հետ կապված ծիսաշարն է։ Եկեղեցիները զարդարվում էին արմավենու ճյուղերով և ձիթենու ոստերով՝ ավելի իմաստալից և պատկերավոր դարձնելու Հիսուսի մուտքը Երուսաղեմ. Ծաղկազարդը կարևոր միջոց էր աղջիկների և տղաների ծանոթությունների, ինչպես նաև՝ սիրային խոստովանությունների համար, չնայած դրանք դրսևորվում էին խաղերի ձևով։  Մարդիկ հավատում էին, որ օրհնված ճյուղերն իրենց հաջողություն կբերեն։ Դրանք պահում էին յուղի կճուճներում, որ յուղը առատ լիներ, կախում էին տան պատերին, որ կրկնապատկվեր տան հաջողությունը, դնում էին թուխսերի տակ՝ շատ ճտեր ունենալու հավատով։  Օրհնված ճյուղերի միջոցով փորձում էին կանխել նաև տարերային աղետները։ Նոր Նախիջևանում դրանք խաչաձև դարսում էին իրար վրա, համբուրում և գցում կրակի մեջ։ Մարդիկ հավատում էին, որ կդադարեն քամիներն ու փոթորիկները։ Դրանք պահում էին նաև որպես վառելիք՝ զատկի կերակուրները պատրաստելու նպատակով։ Ահա թե ինչու երեկ մարդիկ Ռիգայի «Հայ Առաքելական Գրիքոր Լոգսավորիչ»  եկեղեցուց տուն էին դառնում oրհնված ճյուղերը ձեռքներին: