Archive for ‘karap.lv’

9 декабря, 2025

Տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-383 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-442 դրամով, վաճառվում է 445–451 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.85-4.94 դրամով, վաճառվում է 5.03-5.19 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով: Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:

9 декабря, 2025

Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի

Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։ Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։

8 декабря, 2025

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

Փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ 2013 թվականին: Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը, Բոյան Սուդիչը։

8 декабря, 2025

Музей югендстиля в Риге приглашает на выставку «Рождественская сказка»

С 5 декабря Музей югендстиля приглашает посетить выставку «Рождественская сказка», которая включает в себя интерьер музея, декорированный Тамарой Чудновской, три праздничные елки, украшенные в стиле XIX века, особое освещение помещения и экспозицию, посвященную рождественской сказке. Семьи с детьми от 3 до 10 лет приглашаются принять участие в детском мероприятии «Рождественская сказка», которое состоится 20 декабря в 12.00 и 16.00. Выставку можно смотреть до 11 января 2026 г. Музей открыт ежедневно, кроме понедельника, с 10:00 до 18:00.

7 декабря, 2025

Վիլմոտը ներկայացրել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկ

 Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինի 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան՝ հագեցած նոր ցուցասրահներով։  Կձևավորվի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ մոտավորապես 30 հազար քմ-ից ավելի տարածքով։ 

7 декабря, 2025

Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա

Արամ Առաջինը քննադատել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը։

7 декабря, 2025

Komitass skan Rigā

Kopā ar Valēriju Abagjanu — Šicu, Rafi Haradžanjans izpildia ģeniālā Komitasa divas dziesmas I.Kozakèviças LNKBA Festivála «Vienoti dažādībā» 2025.g. 6.decembrì Rīgas Poļu vidusskolā.

7 декабря, 2025

Մենք եկել ենք աղոթք անենք, որ մեր սիրելի Միքայել Սրբազանը դուրս գա շուտով. Վազգեն Սրբազան

Դիտարկմանը, որ կալանքի տակ գտնվող Միքայել Սրբազանը կոչ է արել պատարագ չմատուցել եւ չզեղչել Վեհափառի անունը, Վազգեն Սրբազանն արձագանքեց. «Մենք Միքայել Սրբազանին շատ ենք սիրում, մեր եղբայրն է եւ վստահ եմ, որ շուտով դուրս կգա։ Ճիշտն ասած՝ ես մեր Սրբազանի հրավերով էի այստեղ, մեր սիրելի Նարեկ Սրբազանի։ Այսքանը։ Մնացածի պատասխանատուն ես չեմ»։

5 декабря, 2025

Չեխովի անվան դպրոցում 10 տարի է՝ չինարեն է դասավանդվում

Ուսումնական ծրագրում չինարենի ներդրման տասնամյակի առիթով դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ տպավորված է Հայաստանում չինարենի ուսուցման մակարդակով եւ լեզվի նկատմամբ աշակերտների հետաքրքրությամբ։

5 декабря, 2025

Կասկադի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է․ Ավինյան

Եվ շատ կարևոր է ասել՝ ինչ է տալու այս նախագիծը երևանցիներին. այն բերելու է քաղաքային կյանքին նոր բովանդակություն՝ մշակութային միջոցառումներով, հանրային բաց տարածքներով, տեղծվելու է բարելավված միջավայր՝ վերականգնված լանջերով, կանաչապատված տարածքներով։ Կասկադը դառնալու է լիարժեք մշակութային հանգույց»։