Եթե ես ձեռք չեմ տալիս Մշակույթի նախարարությանը, թող ինձ հեռացնեն. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան
Асмик Папян (сопрано) и Тереза Восканан (орган) 28.09 выступят в Таллиннне — концерт организован посольством РА, вход свободный

Рейс Москва-Гюмри совершил незапланированную посадку
Зафиксировав нарушение правил — нахальное курение в пассажирском салоне, — пилот посадил по дороге, в Минеральных Водах. Нарушитель был высажен и и передан полиции. Иницидент произошел 21-го сентября. Хороший урок преподан авиахулигану!
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ — ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ
Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…
Հայաստանի իշխանությունից հիասթափությունը սարսափելի մեծ է՝ «խիղճ չկա». Զարեհ Պալյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ -ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է- չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Для отправки комментария необходимо войти на сайт.