Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իջել է սուրբ կրակը

Սրբալույս կրակի իջնելու արարողությունը տեղի է ունենում տաճարի կենտրոնական հատվածում գտնվող Կուվուկլիա մատուռում։ Ողջ պատմության ընթացքում ոչ ոքի չի հաջողվել բացահայտել այս կրակի հայտնվելու գաղտնիքը։ Սրբալույս կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության լույսը, և հավատացյալներն այն համարում են մեծագույն սրբություն։