Հռոմի պապ. Աստված չի լսում պատերազմ վարողների աղոթքները

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սա է մեր Աստվածը՝ Հիսուսը՝ Խաղաղության թագավորը, որը մերժում է պատերազմը, և որին ոչ ոք չի կարող օգտագործել պատերազմն արդարացնելու համար։ Նա չի լսում պատերազմ վարողների աղոթքները, այլ մերժում է դրանք»,- ասել է Հռոմի պապը։ Ըստ Լևոն XIV-ի, նա աղոթում է քրիստոնյաների համար, որոնք տառապում են դաժան հակամարտության հետևանքներից։