Հայկական խոհանոցի 4-րդ փառատոնը Էստոնիայում

Էստոնիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Արմինե Սերոբյանը, ՀՀ պատվավոր հյուպատոս Փիրուզա Հարությունյանի և Էստոնիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհրդի հետ համատեղ կազմակերպվել էր Հայկական խոհանոցի 4-րդ փառատոնը, որը համախմբել էր ավելի քան 3000 այցելու։

Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել հայկական ազգային խոհանոցի հարուստ ավանդույթներն ու մշակութային ժառանգությունը, համախմբել Էստոնիայում բնակվող հայ համայնքը:

Փառատոնի ծրագիրը ներառում էր մի քանի հիմնական ուղղություն՝ Խոհարարական հատվածում ներկայացված էր հայկական ավանդական ուտեստների լայն տեսականի։ Մշակութային ծրագրում ներառված էին կենդանի երաժշտություն, ազգային պարերի վարպետաց դասեր և հայկական տարազի ցուցադրություն՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ։ Ընտանեկան հատվածում անցկացվել էին երեխաների համար ստեղծագործական և կրթական դասեր։ Ժամանցային մասում կազմակերպվել էր վիճակախաղ՝ տարբեր մրցանակներով, այդ թվում՝ ուղևորություն դեպի Հայաստան։

Փառատոնը ոչ միայն ներկայացրել է հայկական խոհանոցն ու մշակույթը, այլև նպաստել է համայնքային կապերի ամրապնդմանը և մշակութային փոխանակման զարգացմանը։

Fb