Ստրասբուրգում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը 

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացման արարողությունը տեղի է ունեցել «Արմատագիր — երկխոսության ուժը» խորագրի ներքո։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտել է, որ 5-րդ դարում ստեղծված Հայոց այբուբենը հայկական ինքնության հիմնասյուներից է։ Նա ընդգծել է հուշարձանի խորհրդանշական կապը հայկական և եվրոպական ինքնությունների միջև՝ նշելով, որ գիրն ու տեքստը ժողովրդավարության անբաժանելի մասն են, քանի որ առանց գրի, օրենքների և խոսքի հնարավոր չէ ժողովրդավարական հասարակություն կառուցել։