Դիրիժոր և դաշնակահար Vag Papian Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։ Այս մասին հաղորդեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից: Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։
Դաշնամուր սովորել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում. Հետո Պետերբուրգի կոնսերվատորիայում ավարտել է դիրիժորական բաժինը: 1984 թ.-ին Գերգիևը հրավիրել է նրան որպես Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրորդ դիրիժոր: 1990 թ. Վ. Պապյանը ներգաղթել է Իսրայել, շարունակելով այնտեղ իր գործունեությունը: Հայաստանի Ազգային օպերային թատրոնի հյուր դիրիժոր[փա՞ստ] է և Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։

