Դաշնակահար Լանգ Լանգը կայցելի Հայաստան

Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության, գերատեսչության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահարը։ Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն ՀՀ դրամ գումար է հատկացրել: