Երևանը՝ կենցաղային աղբի մեջ, կամ ինչպես են բնակիչները իրենց քաղաքը վերածում խոզանոցի

Քաղաքն ամեն օր ավելի է կեղտոտվում փոքր, «աննշան» գործողությունների միջոցով։ Եվ եթե մենք, իսկապես, հոգ ենք տանում այս քաղաքի մասին, ժամանակն է պատասխանատվություն կրել դրա համար և մեր սերը ցույց տալ ոչ միայն Instagram-ում կամ Facebook-ում՝ լայքեր տալով շքեղ գրառումներին։