Վարուժան Սիրապյանի վեպի թարգմանության շնորհանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Վարուժան Սիրապյանի «Բալու – Փարիզ. Հայի անցած ուղին» վեպի ֆրանսերենից հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Վեպի հեղինակը սիրով պատասխանեց հանդիսատեսի հարցերին և նվիրեց ներկաներին իր գեղարվեստակենսագրական ստեղծագործությունը։ Թարգմանչուհի Նելլի Ստեփանյանը պատմեց կատարված աշխատանքի մասին և կիսվեց վեպից ստացած իր տպավորություններով։Վարուժան Սիրապյանը ծնվել է Ստամբուլում, ավարտել է Մխիթարյան քոլեջը, որից հետո տնտեսագիտական և հումանիտար գիտություններ է ուսումնասիրել Ստամբուլի Ամերիկյան Ռոբերտ քոլեջում։

Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր նախագահն է։ «Եվրոպա և Արևելք» ամսագրի գլխավոր խմբագիրը, «Սիժեստ» հրատարակչության տնօրենը։ Հինգ գրքի հեղինակ է։ 1970 թվականից ապրում է Ֆրանսիայում։ «Հեղինակը չի ապրել այդ վշտալի ժամանակները, ընթերցողին միանգամից ստիպում է հասկանալ, որ ցեղասպանությունը դրոշմված է մի ամբողջ ժողովրդի մտածողության վրա … Անշուշտ, այս գիրքը դաս է և զգոն լինելու կոչ այսօրվա իրականությանը»։

Անրի Կյունի

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, գրող

2026-02-10