Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ

Ադրբեջանական կողմը պնդում է, որ «Արցախ» անվանումը կրող երաժշտության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում ունի քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին, գրում է Apa.az-ը։ Նշենք, որ Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրում օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին: