Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցում հունվարի 31-ին նշել են Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգիս եկեղեցին, որը Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցին է, գտնվում է Քարիմխան Զանդի փողոցում։ «Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի պատմության կարևորագույն դեմքերից է, որն ապրել է մեր թվարկության IV դարում։ Նա իր որդու հետ մահապատժի է ենթարկվել քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով», գրում է իրանական լրատվամիջոցը։