Այս տարվա ընթացքում Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու անվան պատկերասրահը կվերականգնի Հովհաննես Այվազովսկու և Կոնստանտին Բոգաևսկու չորս կտավ։ …Կվերականգնվի Այվազովսկու 1890-ականների «Պողոս առաքյալ» (191 x 62 սմ) և «Սուրբ զինվոր» (158 x 97 սմ) աշխատանքները: Կտավները չափազանց մեծ են, ինչը դանդաղեցնում է վերականգնման և տեղափոխման գործընթացը։

