Պեկինում կկայանա Արամ Խաչատրյանի անվան պատանեկան երկրորդ միջազգային մրցույթը

2026 թվականին կկայանա Արամ Խաչատրյանի անվան պատանեկան երկրորդ միջազգային մրցույթը՝ հինգ մասնագիտական ուղղություններով՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ կամերային երաժշտություն: Մրցույթը պաշտոնապես հայտարարվեց 2026 թվականի հունվարի 26-ին Պեկինի Ազգային օպերային թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։2026 թվականի մրցույթը կընդլայնի իր աշխարհագրությունն ու մասնակցության ձևաչափերը՝ ներառելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում անցկացվող առդեմ նախընտրական փուլեր, ինչպես նաև հանրային մասնակցության նոր մեխանիզմներ՝ առցանց քվեարկություն և հանդիսատեսի մրցանակ։ Մրցութային փուլերին կմասնակցեն Պեկինի Ազգային օպերային թատրոնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանի երաժիշտներ։ Բոլոր միջոցառումները կուղեկցվեն ուղիղ հեռարձակմամբ։