Հունվարի 23-ին կբացվի Համազգային թատրոնի նոր շենքը

 Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին  Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այդ ժամանակվանից այն գործել է Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտի առաջին հարկում։ «Այս տարի աստիճանական, անվերջ իրադարձությունների ենք պատրաստվում։ Աստված տա ամեն ինչ լավ լինի աշխարհում, մեր երկրում, բոլորս վայելենք ու լցվենք արվեստով»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը Նարինե Գրիգորյանը։