Դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ դիվանագիտության արվեստի և փիլիսոփայության մասին

Տիգրան Մկրտչյանն իր ողջ ակադեմիական կյանքում տարված է եղել անտիկ երկրների մշակույթով ու պատմությամբ։ Մի օր այդ սերը դառնում է շոշափելի ու վերածվում ներկա համագործակցության, երբ դու դեսպան ես, իսկ քո դեսպանության երկիրը Հունաստանը։