Ցուցահանդես «Հին Երևան. Սպենդիարյանական վայրերով»

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում բացվեց «Հին Երևան. Սպենդիարյանական վայրերով» ժամանակավոր ցուցահանդեսը։  Ցուցահանդեսը նվիրված է Ա. Սպենդիարյանի Երևան տեղափոխվելու և «Երևանյան էտյուդներ» ստեղծագործության 100-ամյակներին։ Ցուցադրության մեջ տեղ են գտել նաև նյութեր և այլ թանգարանների հավաքածուներից: Ցուցադրությունը գործելու է մինչև 2026 թվականի հունվարի 23-ը: