Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանի կերպարը քանդակի արվեստում» ցուցահանդեսը, որը նվիրված է վարպետի 145-ամյակին։ Առաջին անգամ կմեկտեղվեն Սարյանին տարբեր տարիներին քանդակած հայ հայտնի քանդակագործների՝ Գրիքոր Քեպինյանի (Քեպինով), Հակոբ Գյուրջյանի, Կարապետ Մեծատուրյանի, Նիկողայոս Նիկողոսյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Ղուկաս Չուբարի, Լևոն Թոքմաջյանի, Գետիկ Բաղդասարյանի, Արա Շիրազի, Սամվել Ղազարյանի ստեղծագործությունները։

