Չինաստանում ցուցահանդեսի ժամանակ տղան 280 հազար դոլար արժողությամբ թագ է կոտրել

Ինչպես հայտնել է թերթը, դեկտեմբերին թագն ուժեղ վնասվել է։ Չժան Կայիի կողմից սոցցանցերում հրապարակված տեսահսկման խցիկների տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ցուցասրահում մի կին փորձում բջջային հեռախոսով լուսանկարել թագը, իսկ նրա որդին սրբում է էքսպոնատի թափանցիկ պաշտպանիչ պատյանը, որպեսզի մայրը կարողանա ավելի որակյալ լուսանկար անել։ Պատյանը, որն ամուր ամրացված չի եղել պատվանդանին, ընկել է և թագը ջարդվել է։