Последний выпуск «Аревик» сегодня. Радио канал LR4 завершает деятельность

Արդեն ավելի քան 30 տարի է ինչ պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը  և ես, Հասմիկ Նուրիջանյանը. ձեզ ասում էինք. «Արևիկի» մեր սիրելի ունկնդիրներ, այսօր դուք լսում եք այս տարվա վերջին հաղորդումը»։ ։Այսօր մի փոքր այլ կերպ ենք ասում։ Նախադասության ավարտը  ուրիշ ձևով է հնչում՝  «Այսօր «Արևիկի» վերջին թողարկումն է։ Ոչ միայն այս տարվա վերջինը, այլ Լատվիական ռադիոյի պատմության մեջ վերջինը։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մեր հայալեզու ծրագրին, այլև բոլոր ազգային լեզուներով հաղորդումներին։ Թե ինչպես են Լատվիայի ազգային փոքրամասնությունները՝ լեհերը, լիտվացիները, բելառուսները, հրեաները և այլոք, շարունակելու Լատվիայում իրենց կյանքի մասին հեռարձակվել Լատվիայի ռադիոյով, դեռևս լիովին պարզ չէ։ Առաջարկվել են տարբեր տարբերակներ, բայց դրանք դեռևս լիովին պարզ չեն։ Ժամանակը ցույց կտա։