Իսպանիայն և Մարոկկոն մինչև 2040 թվականը կկապեն ստորջրյա թունելով

Նախագիծը նախատեսում է շուրջ 42 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցում, որից մոտ 28 կիլոմետրը կանցնի ջրի տակով՝ ծովի մակարդակից ավելի քան 470 մետր խորության վրա. դա ավելի խորն է, քան Լա Մանշի տակով անցնող հայտնի Եվրոթունելը։ Այն պետք է ձգվի հարավային Իսպանիայից (Կադիս նահանգի Պունտա Պալոմայի մոտակայքից) մինչև հյուսիսմարոկկոյական տարածաշրջան՝ Տանժերի մոտ գտնվող Մալաբատա հրվանդանը։