Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ և հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Ցուցադրության համադրողն է Մարինա Հակոբյանը։

