Նոր երաժշտական գործիքներ Երևանի դպրոցներին։

2025թ. Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսված 70 մլն դրամի շրջանակում ձեռք են բերել բարձրորակ երաժշտական գործիքներ երաժշտական ու արվեստի դպրոցների համար։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 12 անվանումով 71 գործիք, որոնք կփոխանցվեն 24 դպրոցների. կլարնետ, հոբոյ, տրոմբոն, մարիմբա, քսիլոֆոն, ինչպես նաև հայ վարպետների պատրաստած 19 ազգային նվագարաններով։ Ծրագիրն իրականացվել է մրցութային կարգով՝ ապահովելով թափանցիկ ու արդար գործընթաց։