Պարզապես անհավատալի է, թե ինչ է «առաջարկում» Փաշինյանը ադրբեջանցիներին․ նա կոչ է անում նրանց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց ու այնտեղ Ադրբեջանցիներ բնակեցնելուց՝ փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։ Դիվանագիտական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ այս երկու թեմաների միջև ոչ մի զուգահեռ լինել չի կարող՝ ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային ընկալման և ոչ էլ պարզ տրամաբանության տեսանկյունից։

