Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի

Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։ Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։