Հ. Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը կքանդվի — նախատեսվում է նոր շենքի կառուցում

Որոշման նախագիծը ներկայացրել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նախկինում ՀՀ կառավարությունը 750 միլիոն դրամ էր հատկացրել թանգարանի երկրորդ մասնաշենքի վերակառուցման և առաջին մասնաշենքի վերանորոգման համար, որը փակ է 2023 թվականի սեպտեմբերից։