Խորը ցավով տեղեկացանք աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր, հայազգի ծագումով Քշիշտոֆ Պենդերեցկու տիկնոջ՝ «Հեռանկարներ» փառատոնի սիրելի բարեկամ Էլժբիետա Պենդերեցկայի մահվան մասին։ Տիկին Էլժբիետան Լյուդվիգ վան Բեթհովեն Ասոցիացիայի նախագահն էր, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրենը: Էլժբիետա Պենդերեցկան բացառիկ ներդրում է ունեցել Քշիշտոֆ Պենդերեցկու ժառանգության պահպանման և տարածման գործում, չորս տարի շարունակ «Հեռանկարներ» փառատոնի հյուրն է եղել «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարի շրջանակներում:
Հանգչիր խաղաղությամբ, թանկագին տիկին Պենդերեցկա:
Fb

