ԿԱՖԻԳ ՊԱՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՖՐԱՆՍԻԱ — Գ․ Սունդուկյանի թատրոնում

Համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «ՊԻԿՍԵԼ» ներկայացումը միահյուսում է հիփ-հոփը և թվային պրոյեկցիաները։ Պարողները շարժվում են փոփոխական տարածքում, որի հատակն ալիքվում է, իսկ վիդեոն դառնում է խաղընկեր։ Ասես տեսապոեզիա լինի, որն ուղեկցում է Արման Ամարի երաժշտությունը՝ ջնջելով իրականի և երևակայականի սահմանները։ Միջազգային մեծ ճանաչում և հաջողություն ունեցող այս ներկայացումը արդեն մեկ տասնամյակից ավելի է ներկայացվում համաշխարհային բեմերում՝ հաստատելով իր եզակիությունը իբրև ժամանակակից և թվային բացառիկ ստեղծագործություն։

Հոկտեմբերի 31, 19:00 Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն