ՀՀ օմբուդսմենը մտահոգված է «ատելության խոսքի» գործածման մասշտաբով

«Մասշտաբները ոչ միայն տպավորիչ են։ Դրանք այնպիսինն են, որ, թերևս, միայն բացառիկ դեպքերում կարող ենք ասել, որ քաղաքացիների ատելության խոսքի գործածման օրինակներ չկան»,- ասել է Մանասյանը։ Օմբուդսմենը համոզված է, որ նման վարքագիծը օրինաչափություն է դարձել։