Ավիք Իսահակյանը, Մարկ Գրիգորյանն ու Տարոն Մուրադյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Երևանի ավագանու որոշմամբ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։