Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ավարտվել են Սարյանի անվան փողոցի` դեպի կոմպոզիտորների միություն տանող աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման և վերափոխման աշխատանքները: «Սարյանի աստիճանները» վերածվել է ժամանակակից, հարմարավետ և ոգեշնչող տարածքի, դարձել սիրելի վայր զբոսաշրջիկների և տեղացիների համար` ստեղծելով քաղաքային նոր միջավայր, որտեղ կարելի է հանդիպել ընկերներին, հանգստանալ, լուսանկարվել և պարզապես վայելել քաղաքի շունչը։ Սեպտեմբերի 29-ին ժամը 18:30-ին տեղի կունենա բացման փոքրիկ արարողություն, որի ընթացքում սպասվում է երաժշտական անակնկալ:
Keron Development Foundation .Fb

