Ճարտարապետները պահանջում են դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի վերականգնման աշխատանքները

Մենք, ճարտարապետներս, մեր խորը մասնագիտական մտահոգությունն ենք հայտնում կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով։ Դրա հետևանքով խաթարվում է հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։