1918 թ. հոկտեմբերի 18-ին Արցախի Մսմնա գյուղի մոտ

1918 թ. հոկտեմբերի 18-ին Արցախի Մսմնա գյուղի մոտ հայ կամավորականները անհավասար մարտի բռնվեցին թվով քառակի իրենց գերազանցող, թուրքական կանոնավոր բանակի 400-հոգանոց գումարտակի հետ: Այն դուրս էր եկել Շուշիից և ուղեւորվում էր դեպի Ճարտար գյուղը, որտեղ տեղակայված էր հայ կամավորականների ջոկատը։ Թրքերի նպատակն էր մահ ու ավերածություն սփռելով կոտրել արցախցիների կամքը և ստիպել նրանց հնազանդվել նորաստեղծ Ադրբեջանին: Մսմնա գյուղի մոտ հայ կամավորականները ծուղակն են գցել թուրքերին եւ ոչնչացրեցին բոլորին: Ռազմական գործողությունը ծրագրել ու կազմակերպել էր Հերիքնազ անունով այս գեղեցկուհին՝ մեծահարուստ շուշեցի վաճառական Գասպարենց Ավագի կինը:

 Levan Tonaganyan