Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախից մինչև Սեսիլ Շամինադ՝ ֆլեյտայի համար գրված երաժշտության մի շարք ընտիր նմուշներ կհնչեն Երևանի առաջատար համերգասրահներում հոկտեմբերի 26-30: Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնը, որն ամենամասշտաբայինն է ամբողջ տարածաշրջանում, մեկնարկում է երկրորդ անգամ՝ հյուրընկալելու պրոֆեսիոնալ երաժիշտների, դասախոսների, ուսանողների և հյուրերի աշխարհի 13 երկրներից: Ֆլեյտահարները հանդես կգան ինչպես մենահամերգներով, այնպես էլ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և KV Art անսամբլի նվագակցությամբ։ Համերգներից բացի, փառատոնի շրջանակներում տեղի կունենան թվով 100 վարպետության դասեր, դասախոսություններ և ստեղծագործական հանդիպումներ: Միջոցառումները կանցկացվեն հետևյալ հարթակներում՝
• 27/10, 19:00 — Բացման համերգ֊ «Արամ Խաչատրյան» համերգասրահ (Մաշտոցի 46)
•28-29/10, 19:00 համերգ 2, և հանդիսավոր փակման համերգ — «Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
• 26/10, 11:00 — Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (Մաշտոցի 11)
Ֆլեյտայի Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր և Գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյան։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 87-75
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա, www.babajanyanhall.org

