Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 7-ին և 8-ին եզրափակվեց ԿՈՄԻՏԱՍ միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին մասնագետներ Հայաստանի և արտասահմանի գիտական հաստատություններից (ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Լեհաստան, Լատվիա -Րաֆֆի Խարաջանյան): Բանախոսները քննարկեցին հայ խմբերգային երաժշտության, կոմպոզիտորական արվեստում ժողովրդական երաժշտության դրսևորումներին, ինչպես նաև Կոմիտասի կյանքին առնչվող հարցեր։

