Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը

«Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում: Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին  Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: