Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման/դադարեցման նախնական հայտ

Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում՝ ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Այցելության օրը դիմումատուները ներկայացնում են հայտում նշված փաստաթղթերի բնօրինակը և, կախված դիմումի տեսակից, անցնում են հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ։