Իտալիայի Պորտիչի քաղաքում նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, բաս Հայկ Տիգրանյանը հանդես եկավ Ջ․ Պուչիննիի իտալական օպերային երաժշտարվեստի գլուխգործոց «Բոհեմ» օպերայում՝ կատարելով Կոլինիի դերերգը։

