Գավառում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը

Սեպտեմբերի 30-ին Գավառում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը: Հիմնական հավաքածուից բացի, ժամանակավոր ցուցահանդեսների սկզբունքով ֆոնդերից հանրությանն են ներկայացվելու չցուցադրված նմուշներ։ Ժանրաթեմատիկ բազմազանությամբ առանձնացող էքսպոզիցիայի հիմքում Սևանա լիճն ու շրջակա բնությունն են, գյուղական բնակավայրերն ու կենցաղային տեսարանները։