Սեպտեմբերի 29. Այս օրը հիշում ենք ֆրանսահայ մեծանուն ջութակահար, մանկավարժ,ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանին (1935-2015)։ 1948-ին ընտանիքով ներգաղթել է Հայաստան, որտեղ շուտով դարձել է երաժշտական կյանքի առանցքային դեմքերից մեկը։ Տեր-Մերկերյանը ուսանել է մեծ վարպետների մոտ՝ Կարպ Դոմբաևի և Դավիդ Օյստրախի, բայց միշտ վերադառնում էր Հայաստան՝ իր արվեստը և գիտելիքը նվիրելով հայրենիքին։
Նա դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ելույթներ ունեցել ԽՍՀՄ ու Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Վիրտուոզ ջութակահարը իր բարձրակարգ նվագով կենդանացրել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Շոստակովիչի և այլ դասականների գործերը։ 1980-ականներից շարունակելով իր ճանապարհը Մարսելում՝ նա դարձավ նաև պրոֆեսոր։ Այսօր հիշում ենք վարպետին՝ նրա նվիրումը հայ երաժշտությանը և սերունդներին փոխանցած անմահ դասերը։
Հայաստանի հանրային ռադիո

