Կարդինալեն ծագումով հայ, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն։ «Դերում ես վերապրեցի հայ մայրիկի մեծ և դժվարին ճակատագիրը՝ 20-ամյա երիտասարդ կնոջից, մինչև ճերմակահեր 80-ամյա ծեր կնոջ։ Բազում դժվարությունների ապրած կնոջ մի ամբողջ կյանք։ Օգնեց նաև այն, որ շատ էի լսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Հուսով եմ այս ֆիլմով ես կգամ մի օր դեպի Արարատ»,- ասել էր Կարդինալեն (kinoashkharh.am):

