Լսեք Ռիգայի ռադիոհաղորդման «Արևիկ» նոր թողարկումն — LR4

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Կխոսենք, թե ինչպես նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։Հոկտեմբերի 2-ին Լատվիայի ազգային փոքրամասնությունների տանը կկայանա վերջերս հրատարակված «Լատվիացիները Հայաստանի մասին և հայերը Լատվիայի և լատվիացիների մասին» գրքի շնորհանդեսը։ Ձեզ, բարեկամներ, կհրավիրենք շնորհանդեսին։ Հարցազրույց էլ ունենք։ Այն թարգմանչուհի Վալդա Սալմինայի հետ է, որի կյանքում վերջերս երկու կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել՝  Հովիկ Աֆեյանի «Կարմիր» վեպի իր նոր թարգմանության հայերենից հրատարակումը և Հայաստան կատարած իր վերջին այցը։ Վալդայի հետ կխոսի իր նոր գրքի և Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին։