Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել հոսանքազրկված դահլիճում, իսկ «Արշակ Բ» օպերային ներկայացումը չեղարկվել է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նախօրեին պետք է «Արշակ Բ» օպերային ներկայացումը լիներ, սակայն այն չի կայացել; «Չնայած այն փաստին, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում լույս չկար գրեթե 2 ժամ, այդուհանդերձ աշխարհահռչակ ջութակահարի մասնակցությամբ համերգը կայացավ լեփլեցուն դահլիճում»,- նշում են նվագախմբից։