Սեպտեմբերի 19-ին ծնվել է կոմպոզիտոր, թատերական գործիչ, ռեժիսոր, Արամ Խաչատրյանի եղբորորդին, ՌՖ ժողովրդական արտիստ Կարեն Խաչատրյանը (1920-2011)։ Նա իր ստեղծագործական ուղին սկսել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ ավարտելով ստեղծագործական բաժինն ու ասպիրանտուրան։ Նրա ջութակի և դաշնամուրի սոնատը բազմիցս կատարվել է Լատվիայում: Իսկ նրա հայտնի հեքիաթային «Չիպոլինո» բալետը հաջողությամբ բեմադրվել է Լատվիայի օպերայում:

