Ամերիկացի բժիշկ Վիրջինիա Ապգար (Ապգարյան)

Ահա ԱՄՆ Փառքի սրահում ներառված հայ կնոջ անունը, ով փրկել է միլիոնավոր երեխաների կյանքեր։ Վիրջինիա Ապգար (Ապգարյան):
Ամերիկացի բժիշկ և հետազոտող, հայկական ծագումով Վիրջինիա Ապգարը հորինել է նորածինների առողջությունը կյանքի առաջին րոպեին ստուգելու միջոց։ Ապգարի սանդղակը կոչվում է կյանքի սանդղակ, քանի որ երեխայի վիճակը գնահատելու համակարգը, որը հորինել է հայ կինը, անմիջապես օգնում էր հայտնաբերել թույլ նորածիններին և ապահովել նրանց անհապաղ վերակենդանացումը։ Սա մի քանի անգամ նվազեցրեց նորածինների մահացության թիվը։