Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում կանցկացվեն «Սարոյանական օրեր».  ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին

«Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը։ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-ից 11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։ Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։»