Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի էկրանացումը

Ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը, խոսելով արտադրական փուլում գտնվող «Կարմիր» ֆիլմի մասին, նշում է. «Սցենարի դրամատուրգիական գծերը շատ են, կերպարները՝ նույնպես։ Գործողությունների ժամանակագրությունն անընդհատ տատանվում է՝ մեկ գնալով 80-ականներ, մեկ՝ 90-ականներ։ Պարբերաբար տեսնում ենք զուգահեռ պատմություններ և միայն վերջում հասկանում, որ բոլոր պատմությունները փոխկապված են: Այս ֆիլմը պատերազմի հակառակ կողմում մղվող կռիվների և յուրաքանչյուրիս անձնական պատերազմի մասին է»։

 www.evnbookfest.com