Ըստ լրատվամիջոցների՝ նրանք հանգստի են մեկնել Թուրքիա և ենթադրաբար գնացել են Ստամբուլի Թաքսիմ տուրիստական թաղամասում ընթրելու։ 57-ամյա հայրը ոստիկանությանը հայտնել է, որ որդիների հետ եղել է Թաքսիմ հրապարակում, «բայց ոչինչ չի կերել»,- հայտնել է թուրքական Haber պարբերականը։ Ավելի ուշ, նույն երեկոյան, հյուրանոց վերադառնալուց հետո, հայրը կանչել է տղաներին, բայց նրանք չեն պատասխանել։ Հյուրանոցի աշխատակից Մեհմեթ Քըրդաղը լսել է, թե ինչպես է հայրը օգնություն կանչում..։

