Աշնանը Հայաստան կժամանեն Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։ Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում, կկազմակերպվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաների կողմից: Փառատոնն ամփոփվելու է գալա համերգով՝ նվիրված Յ. Ս, Բախի 340-ամյակին:

